
Գինու առաջին փառատոնն Արցախում
Այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում կայացավ գինու առաջին փառատոնը:
Այն կազմակերպել էր ԼՂՀ կառավարությանն առնընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը` հովանավորների աջակցությամբ: Ավելի քան երկու հազար հյուրեր Հայաստանից, արտերկրից ու Արցախից համտեսել են քսանից ավելի արտադրողների գինիները: Ազգային երգ ու պարի ուղեկցությամբ` մատուցվել է ավանդական ուտեստներ. ժինգյալով եւ թոնրի հաց, կորկոտ:
Ըստ զբոսաշրջության ու պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի՝ փառատոնին մասնակցել են երեք խոշոր ընկերություններ և 20 անհատ ձեռներեց Արցախից ու Հայաստանից: Նա նշեց նաեւ, որ փառատոնի նպատակներից մեկը զբոսաշրջային հարավային երթուղու զարգացումն է:
[gallery id=192]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել