
Մոնսերատ Կաբալիեի բացառիկ համերգը Ստեփանակերտում
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեի համերգը՝ «Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման» խորագի ներքո:
Համերգի վերջում Կաբալիեն դստեր հետ երգեց Կոմիտասի «Կռունկը»:
Առաջին անգամ ճանաչողական այցով Մոնսերատ Կաբալիեն Արցախ էր եկել անցած տարվա հունիսին, որից հետո Ադրբեջանում նրա անունը հայտնվեց «սև ցուցակում»: Սակայն դա չի խանգարել Մոնսերատ Կաբալիեին, հավատարիմ մնալով խոստմանը, վերադառնալ Արցախ և երգել արցախցիների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել