
Ոստիկանության ավտոմեքենաները մի ամբողջ կարողություն արժեն
ՀՀ ոստիկանության ավտոմեքենաներն ու նրանց սպասարկումը բավականին թանկ են նստում հարկատու քաղաքացիների վրա: Նոր ավտոմեքենաների ձեռքբերումը կամ «հների» նորոգումը միլիոնավոր դրամներ են արժենում:
Օրինակ` ոստիկանությունը «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ից 2007-2010թթ. ձեռք բերած թվով 319 «Տոյոտա Կորոլլա», 12՝ «Տոյոտա Պրադո», 8՝ «Տոյոտա Յարիս», 2՝ «Տոյոտա Հայս» մակնիշի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման համար պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ի հետ՝ 300 միլիոն դրամ արժեքով:
Նույն ընկերության հետ փետրվարի 26-ին կնքվել է այլ պայմանագիր. այս անգամ 2007-2010թթ. ձեռք բերված թվով 101 «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման ծառայություններ մատուցելու համար, որի արժեքը կազմում է 75 միլիոն 700 հազար դրամ:
Նշենք, որ երկու պայմանագրերի դեպքում էլ ավարտը նշված է դեկտեմբերի 25-ը:
Ոստիկանությունը մայիսին «Վեկար» ՍՊԸ-ի հետ կնքել է ոստիկանության կարիքների համար ավտոմեքենաների մատակարարման գնման պայմանագիր՝ 355 միլիոն 300 հզար դրամ արժեքով:
Այդ պայմանագրի շրջանակներում 136 միլիոն 200 դրամ արժեքով ձեռք է բերել 12 հատ հատուկ մասնագիտացված ավտոմեքենա, 19 հատ ամենագնաց մեքենա՝ 168 միլիոն 150 հազար դրամ արժեքով, 2 հատ այլ մասնագիտացված մեքենա՝ 23 մլն 750 հազար դրամ արժեքով եւ 27 մլն 200 հազար դրամով 4 հատ ամենագնաց:
Նույն օրը նույն նպատակով պայմանագիր է կնքվել նաեւ «Տոյոտա Երեւան» ընկերության հետ: Այս դեպքում պայմանագրի արժեքը կազմում է 157 միլիոն դրամ: Նշված գումարով ձեռք է բերվել 2014թ. արտադրության 14 հատ «Սեդան» թափքով ավտոմեքենա:
Սրանով չի ավարտվում ոստիկանական ավտոմեքենաների սպասարկման համար պայմանագրերի կնքումը: «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի հետ ոստիկանությունը կնքել է այլ պայմանագրեր եւս:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել