
Վրաստան և Իրան. բաց սահմանների առևտուրը
Վերջին 7 տարիների ընթացքում Վրաստանից Հայաստան ներմուծումների առավելագույն ծավալը գրանցվել է անցյալ տարի. Վրաստանից ներմուծված ապրանքների գումարը գերազանցել է 65 մլն դոլարը: Մինչդեռ հարավային հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրային հարաբերությունների արդյունավետ տարին եղել է 2012-ին, երբ ներմուծումների ծավալը գերազանցել էր 219 մլն դոլարը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանից հարևան Վրաստան արտահանման ծավալները առավելապես մեծ են եղել 2011 և 2012 թվականներին: Իրան արտահանումները վերջին տարիներին համեմատաբար նվազել են: Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Վրաստանից ներմուծվել է շուրջ 43 մլն դրամի ապրանք: Հայաստանի երկու՝ հյուսիսային և հարավային սահմանների երկրների հետ առևտրի մանրամասները ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացված են ստորև: Դրամական հոսքերը ներկայացված են հազ. ԱՄՆ դոլար միավորով:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել