
Ռուսաստանը զիջում է դիրքերը Ֆրանսիային եւ Արգենտինային. օտարերկրյա ներդրումների հոսքերը Հայաստան վերջին 6 տարիներին
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013-ին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով առաջատարը Արգենտինան է: 2012-ին առաջատարը Ֆրանսիան էր, որը 2013-ին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մինչ այդ` 2007-2011 թվականներին ամենից շատ ներդրումներ Հայաստանում կատարվել են Ռուսաստանի Դաշնությունից: Ստորև ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք օտարերկրյա ներդրումների ցուցանիշներն ըստ երկրների: Դրամական հոսքերը ներկայացված են հազ. ԱՄՆ դոլար միավորով:
Համաձայն տվյալների՝ օտարերկրյա ներդրումներ առավելագույնս եղել են ճգնաժամային տարում՝ 2008-ին, իսկ անկումը գրանցվել է 2013-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել