
Պարապլանիստների մրցույթ Հայաստանում (լուսանկարներ)
Սեպտեմբերի 13-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց սկսնակ պարապլանիստների` "чайник"-ների մրցույթ:
Ծովագյուղի մոտ գտնվող բլուրից ճախրելով՝ տասնյակ պարապլանիստներ իրենց ուժերը փորձեցին ադրենալինով լեցուն այս մարզաձևում: Մասնակիցները հաղթելու համար հնարավորություն ունեին թռիչքի մի քանի փորձ կատարել: Մի քանի ժամ տևած պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Արմեն Ասրյանը: Հաղթողների համար նախատեսված գլխավոր մրցանակը թեյնիկի տեսքով էր:
Մրցույթը կազմակերպել էր Պարապլաներային սպորտի ֆեդերացիան:
[gallery id=177]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել