
Լևոն Հայրապետյանը հայտարարել է՝ քննիչ Բեսեդինը քննությունը վերածել է մի իսկական առևտրի
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբից հայտնում են, որ այսօր՝ առավոտյան ժամը 12:00-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել է հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հրավիրված դատական նիստը: Լևոն Հայրապետյանը վատառողջ լինելու պատճառով անմիջականորեն չի մասնակցել դատական նիստին, և նրա ներկայությունն ապահովվել է կալանավայրից ուղիղ հեռարձակման միջոցով:
Հիշեցնենք, որ նա այժմ գտնվում է Մոսկվայի «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրի բուժհատվածում: Լևոն Հայրապետյանին սատարելու նպատակով նիստերի դալիճում են եղել նրա մտերիմները, այդ թվում և՝ ռուս հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովն ու հատնի դերասան Ալեքսանդր Շիրվինդը:
Հրավիրված դատական նիստը, սակայն շատ արագ էլ հետաձգվել է, քանի որ այդ պահին, հոգեբանական լարվածության արդյունքում կտրուկ վատացել է Լևոն Հայրապետյանի առողջությունը: Մեր հայրենակիցը խնդրել է բժիշկ հրավիրել՝ տեղային ցավազրկման նպատակով: Սական տարօրինակն այն է, որ բժշկն այդպես էլ չի բարեհաճել ժամանել: Եվ դատավորը ստիպված է եղել հայտարարել ընդմիջում:
Նիստի մասնակից մեր հայրենակիցներից մեկի փոխանցմամբ՝ Լևոն Հայրապետյանը միայն հասցրել է մի կարևոր հայտարարություն անել, ասելով, որ քննիչ Բեսեդինը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում և քննությունը վերածել է իսկական առևտրի: Հիշյալ քննիչի կողմնակալությունն ի ցույց դնելու և իրավապահին ոչ բնորոշ նրա պահվածքը ներկայացնելու համար Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ բացել է որոշ փակագծեր, ասելով, որ Բեսեդինն իր առաջ դրել է մի թուղթ ու առաջարկել այն ստորագրել, սրա դիմաց խոստանալով՝ արագ կստորագրվի նաև Հայրապետյանի ազատ արձակման փաստաթուղթը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենան օգոստոսի 15-ին՝ ուրբաթ, ժամը 10:00-ին:
Մեկնաբանել