
Դաստակերտի բաց պոչամբարը լցվում է Տոլորսի ջրամբար
1952 թ. Սյունքի մարզի Դաստակերտ բանավանում սկսեց շահագործվել պղնձի հանքավայրը, որոշ ժամանակ անց կառուցվեց նաեւ պղնձամոլիբդենային կոմբինատը:
Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատը լուծարվել է 1975 թ.: Կոմբինատի պոչամբարը տեղակայված է քաղաքի ներքեւի հատվածում, որտեղով հոսում է Այրի գետի վտակներից մեկը:
Բնապահպանության նախարարությանը հարցում ենք ուղարկել` պարզելու, թե երբ է բնապահպանական տեսչությունը վերջին անգամ ստուգումներ կատարել այդ տարածքում: Խնդրել ենք նաեւ տրամադրել այդ պոչամբարի մասին նախարարությունում առկա տեղեկատվությունը:
Ահա ստացված պատասխանը. «Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատը չի աշխատում 1975 թ.-ից: Ձեռնարկության պոչամբարում, որը զբաղեցնում է 9 հա մակերես, կուտակված է շուրջ 1 մլն տոննա խտանյութի մնացորդ: Վերջին անգամ կոմբինատում բնապահպանական ուսումնասիրություններ կատարվել են 1990 թ.»: Այսչափ տեղեկատվության է տիրապետում նախարարությունը:
Իսկ 1 մլն տոննա խտանյութը, որի մեջ թունավոր նյութեր են, այսօր հանգիստ խառնվում է ջրերին եւ հոսում դեպի Տոլորսի ջրամբար:
Գուցե նախարարության աշխատակիցները 21 տարի անց մի անգա՞մ էլ գնան Դաստակերտի պոչամբարի տարածք եւ կանխեն աղետը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել