
Ստեփան Սաֆարյանը կարճ դադար է վերցնում ու զբաղվելու է փորձագիտական գործունեությամբ
«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում, որն այս պահին ընթանում է «Անի պլազա» հյուրանոցում, ելույթով հանդես եկավ վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանն ու հայտարարեց, որ ինքը կարճ դադար է վերցնում ու զբաղվելու է փորձագիտական գործունեությամբ:
«Ես արդեն հայտարարարել եմ, որ զբաղվածության պատճառներով, թերևս, առաջիկա շրջանում դադար կվերցնեմ: Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ եղել եմ փորձագետ, այս պահին չափազանց բուռն է իմ փորձագիտական գործունեությունը, և, թերևս, ինձ մնում է միայն հաջողություններ մաղթել նորընտիր վարչությանն ու ցանկանալ, որ վարչությունն ավելի բարձր նշաձող կսահմանի իր համար, չի զիջի իր բազմաուղղություն գործունեությունը: Ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերած վստահության համար, ուզում եմ հույս հայտնել, որ դուք նույնպես չհրաժարվեք ձեր հավատամքից, ձեր պայքարից»,- հայտարարեց նա:
Մեկնաբանել