
Քաղաքացիներն ի նշան բողոքի բարձրացել էին Աֆրիկյանների շենքի վերնահարկ (լուսանկարներ)
Մի քանի քաղաքացի մագլցելով Աֆրիկյանների շենք էին բարձրացել՝ այդպիսով արտահայտելով իրենց վերաբերմունքը հանրապետական նշանակության ճարտարապետական այդ հուշարձանի քանդման մասին:
Ոստիկանները նրանց հորդորում էին իջնել. քաղաքացիները պատասխանում էին, որ կիջնեն, եթե ոստիկանությունը ձևակերպի որևէ օրինական պահանջ:
Մոտ մեկ ժամ վերևում մնալուց հետո քաղաքացիներն իջան: Ոստիկանությունը նրանց զգուշացրեց, որ եթե այսուհետ կարգ խախտեն, ապա բերման կենթարկվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել