
ՀՀԿ-ն չի կարողանում քվորում ապահովել. օրենքները չեն ընդունվում
ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցությունը չկարողացավ քվորում ապահովել ու կառավարության կողմից ներկայացված օրենքներից մեկը չընդունվեց: Քանի որ իշխող մեծամասնության շարքերում բացակա պատգամավորները շատ են, իսկ ոչ իշխանական ուժերն էլ, հավանաբար նկատելով սա, չեն մասնակցում քվեարկությանը, ՀՀԿ-ն չի կարողանում ապահովել անհրաժեշտ նվազագույն 66 ձայնը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի քվեարկությունը տապալելուց հետո (այս օրենքի օգտին քվերակեց միայն 63 պատգամավոր) ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց, որ բացակա պատգամավորներին բերի դահլիճ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել