
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում հիմնավոր փաստաթղթեր են. Երվանդ Զախարյան
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց, որ Դաշնակցությունն այսօր հանդիպել է Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի նախագահի հետ, ով էլ իրենց ներկայացրել է շուրջ 4 դրանով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու նախաձեռնությունը՝ 20մլրդ դրամի ճեղքվածը փակելու համար։
Ա. Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը պատարաստվում է համակարգում իրականացնել ամբողջական աուդիտ՝ տեխնիկական, ֆիանասական և այլ առումներով։ Պատգամավորը նշեց, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները տարբեր շահութաբերությամբ են աշխատում, ուստի հարցրեց, թե արդյոք պետք չէ դիտարկել տարբերակ, որ այդ կազակերպությունները որպես բզինես ընկերություններ ֆինանսավորման այլ միջոց գտնեն և ոչ թե սակագների բարձրացում կիրառեն։
Ի պատասխան ՀՀ Էներգետիայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը տեղի է ունենում ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների վրա։ «Կարող եմ ասել, որ ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են»,- հավաստիացրեց նա՝ հավելելով, որ 3,80 դրամով սակագնի թանկացումն արվում է էներգիա արտադրող և սպառողին հասցնող ընկերությունների հետագա անխափան աշխատանքի կազմակերպման համար։
Ինչ վերաբերում է այլ աղբյուրներից ֆիաննասավորելու հարցին, ապա Զախարյանը նշեց, որ գոյություն ունի ՀՀ վարչապետի հանձնարարականն այն մասին, որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն այդ հարցերը։
Նա հավաստիացրեց, որ մանրակրկիտ ուսումնասիրություն է տարվում էնեգետիկ ամբողջ դաշտում և ֆինասական, և տնտեսական հարցերի ուղղությամբ, և ինչի արդյունքները ավարտից հետո թափանցիկ ձևով կներկայացվեն։
Մեկնաբանել