
Արմեն Գևորգյան. Կուտակայինի մասին օրենքը գործում է բացառապես այն ձևով, ինչպիսին ընդունել է խորհրդարանը
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կառավարությանը հորդորում է հանդես գալ քաղաքական հայտարարությամբ այն մասին, որ կուտակային կենսաթոշակաjին համակագից հրաժարվող քաղաքացիների դիմումները կընդունվեն գործատուների կողմից, իսկ այն գործատուները, որոնք չեն ընդունի դրանք, կենթարկվեն համապատասխան կառավարության: «Ես խնդրում եմ քաղաքական հայտարարություն անեք, որ նրանք, ովքեր բացահայտ կամ թաքուն խոչընդոտում են, պատասխանատվություն պետք կրեն: Ասեք, որ ինքներդ անձամբ պատրաստ եք արձագանքել նման յուրաքանչյուր արձագանքին»,- նշեց Վարդանյանը:
Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նա նշեց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, ապա փոխանցեց, որ կառավարությունը ևս ահազանգեր է ստացել և արդեն իսկ միջոցառումներ է ձեռնարկում: Նա հավաստիացրեց, որ օրենքը գործում է բացառապես այն ձևով, ինչպիսին ընդունել է խորհրդարանը: «Եթե լինեն դեպքեր, խնդրում եմ տեղեկացնել, մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Հակառակ ցուցում, օրենքին հակասող, որևէ տեղից չի գնացել ու չէր կարող գնալ»,- վստահեցրեց նա:
Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց, որ փոխվարչապետի հավաստիացումները կընդունի որպես կառավարության անունից արված քաղաքական հայտարարություն: Պատգամավորը հորդորեց առաջիկայում ներկայացնել տեղեկանք այն մասին, թե որքան քաղաքացի է հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից: Արմեն Գևորգյանն էլ ասաց, թե կքննարկի Ա. Վարդանյանի առաջարկը, ապա նշեց, որ քանի որ նման վիճակագրություն կառավարությունը չի իրականացնում, իրենք ըստ նպատակահարմարության կներկայացնեն այն:
Մեկնաբանել