
Ռուբեն Հակոբյան. «Արդեն քիչ է մնում` ծնելիության աճը պայամանվորեք սահմանադրական բարեփոխումներով»
2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե նոր կառավարությունն իր քաղաքական գործունեությունը սկսեց ոչ ազնիվ կանոններով և նույնիսկ գնահատական չտվեց նախորդ՝ Տիգրան Սարգսյանի, կառավարության գործունեությանը: Իսկ նախորդ կառավարությունը, Հակոբյանի խոսքով, ձախողել է ծգագրերը։ «Դուք ծրագրում ունեիք կետեր, որ կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, չպայքարեցիք, որովհետև ձեռնտու չէր։ Պետք է պայքարեիք ստվերի դեմ, ստվերի դեմ էլ չպայքարեցիք, որովեհետև ստվերը գտնվում է իշխանության կաստյակի շրջանակում»,- ասաց նա:
Հակոբյանը մշեց, որ եթե 2 մլրդ դրամի ստվերային շարժը բերվեր հարկային դաշտ, այսքան արտագաղթ ու գործազուկներ չէին լինի, բայց կառավարությունն, ըստ նրա, չի էլ քննարկում այս հարցը: «Սա ձեզ ձեռնտու չէ, և չեք էլ քննարկում։ Հովիկ Աբրահամյանը հայատարարում է, թե չեմ ուզում իմ նախորդին գնահատկան տալ, սա տղայական մոտեցո՞ւմ է, բա չմանրասանե՞նք, թե ինչու ձախողվեց, չփորձե՞նք շտկել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ այն մոտեցումնները, որոնք մտել են նոր կառավարության ծրագիր, վստահություն չեն ներշչում: Նա անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումներին և նշեց, որ իշխանությունը հիմա ցանկացած հարց կապում է սահմանադրական բարեփոխումների հետ: «Արդեն քիչ է մնում ծնելիության աճը պայամանվորեք սահմանադրական բարեփոխումներով, լավ էլի, տենց չեղավ»,- նկատեց պատգամավորը:
Խմբակցության ղեկավարը առաջարկեց իշխանության հետ պայմանավորվել հանրաքվե անցկանելու հարցում և ամբողջական համասանական համակարգ ձևավորելով՝ 8 ամիս հետո արդեն արտահերթ ընտրություններ անցկացնել. «Միանգամից խոստանում եմ՝ կլծվեմ այդ գործին, եթե իհարկե այդքան Սահմանդրական բարեփոխումնները կարևորում եք»։
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ի գնահատկանը լավագույնս տրվել է Ասատանայում Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի կողմից, որից արդյունքում պարզ է դարձել, որ «մենք հարգանք չունենք, արհամարանք էր նրա նամակի ընթերցումը մեր պետության նկատմամբ, բայց կան սոփեստներ, ովքեր ասում են, թե դրսում մենք հաղթանակ տարանք, մի քիչ գոնե հարգեք Ձեզ ու Սերժ Սարգսյանին»:
Դիմելով իշխանությանը` նա հորդորեց քաղաքական «նարցիսիզմը» մի կողմ դնել ու հասականալ, որ իսկապես իրավիճակը վատ է։
Հակոբյանը նաև խոսեց քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջների մասին և նշեց, որ իշխանական թևից արձագանք եղավ, թե ինչ կառուցողական ընդդիմություն ունենք. «Բայց իսկապես ռեալ պահանջեր են և կարող ենք քայլեր անենք, որը հույս կտա, որ ինչ-որ բան արվում է, դուրս եկեք ինքնասիրահարած վիճակից, ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի»,- նշեց նա։
Ռուբեն Հակոբյանի ելույթի ավարտից հետո նրան արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Մենք ոչ ամենսիրունն ենք, ոչ էլ՝ ամենխելացին, խնդրում ենք ամենասիրունի ու խելացիի տեղը ցույց տվեք»։
Մեկնաբանել