
Կարեն Օթարյանն էլ ինքնաբացարկ հայտնեց
Հոկտեմբերի 18-ին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Իջեւանի քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը: Ի սկզբանե էլ պարզ էր, որ նա թեկնածությունը դրել էր ինչ-ինչ նկատառումներով, նախընտրական արշավի տակտիկայի շրջանակներում:
Այսպիսով՝ նոյեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններում մնացել է երկու թեկնածու` ԲՀԿ անդամ, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը եւ Իջեւանի քաղաքապետ, այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել