
«Հետքի» լրագրողը մրցանակի է արժանացել
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Թաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014»-ը: Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը:
Մասնագիտական ժյուրիի որոշմամբ այս տարի հեռուստատեսության եւ ռադիոյի անվանակագրում առաջին մրցանակ չի հանձնվել: Երկրորդ տեղին արժանացել է Հանրային հեռուստատեսության «Ազատ գոտի» հաղորդաշարի լրագրող Աննա Հայրապետյանը՝ «21-րդ դարի ստրկություն» հաղրոդման համար, երրորդ տեղն էլ զբաղեցրել է «Արմնյուզի» լրագրող Գոհար Արամյանը՝ «Թաֆիքինգ տերմին. կյանքի փակուղի» ռեպորտաժի համար:
Տպագիր եւ առցանց լրատվամիջոցների անվանակարգում չի շնորհվել առաջին եւ երկրորդ տեղ, իսկ երրորդ մրցանակին արժանացել է «Հետքի» լրագրող Երանուհի Սողոյանը՝ «Նելլիին գյուղից ցանկանում են վտարել» հոդվածի համար:
Մրցանակային տեղերի համար սահմանված է նաեւ դրամական պարգեւ. 300, 200 եւ 100 հազար դրամ՝ համապատասխանաբար:
Մեկնաբանել