
ԲՀԿ-ն կմեկնաբանի միայն պաշտոնական հայտարարությունները
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե առաջիկա հինգշաբթի օրը ՀՀԿ-ի գործադիր նիստում կքննարկվի «կոալիցիայի ճակատագիրը», ինչից հետո հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:
Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ առաջիկայում կոալիցիայից դուրս է գալու ԲՀԿ-ն, եւ հենց այդ հարցն է հինգշաբթի քննարկելու ՀՀԿ-ն:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք կմեկնաբանեն միայն այն անձանց հայտարարությունները, որոնք լիազորված կլինեն ՀՀԿ-ի կողմից:
«Վերջին օրերին մամուլի տարբեր միջոցներով հրապարակված տեղեկությունները եւ վարկածները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մեկնաբանում: Կուսակցությունը կմեկնաբանի բացառապես պաշտանական հայտարությունները՝ արված նման հայտարարություններ անելու իրավասություն ունեցող անձանց կողմից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել