
Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագիծն ընդունվեց
«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը 67 կողմ, 18 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից:
Կառավարության կողմից բերված նախագծին դեմ քվեարկեցին ՕԵԿ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները՝ բացառությամբ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ով քվեարկեց ձեռնպահ: ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները ևս քվեարկեցին ձեռնպահ, բացառությամբ ԲՀԿ երկու պատգամավորների, ովքեր դեմ քվեարկեցին օրենքին, իսկ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը չմասնակցեց քվեարկությանը, թեև ներկա էր դահլիճում:
Նշենք, որ կառավարության ներկայացրած ծրագիրը նախատեսում է չմասնակցել կուտակային պարտադիր բաղադրիչին գործատուին դիմում գրելու և համակարգից հրաժարվելու պարագայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել