
Հերհերի փոքր հիդրոկայանը կշահագործվի ևս 15 տարի
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից կստանա Հերհերի փոքր հիդրոկայանը ևս 15 տարով շահագործելու իրավունք: Այդ հարցը ներառված է հանձնաժողովի մայիսի 16-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ Որոտանի կասկադի 3 հէկերը (Շամբ, Սպանդարյան, Տաթև) ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությանը վաճառելուց հետո «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրին» որպես գույք մնացել է միայն Հերհերի փոքր հէկը:
Բնապահպանները վաղուց ահազանգում են, որ այս և Հերհեր գետի վրա կառուցված երկրորդ փհէկ-ի պատճառով ցամաքել են Հերհեր գետն ու նրա վրա գտնվող ջրվեժը:
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է Հերհերի փհէկից առաքվող էլեկտրաէներգիաի սակագին սահմանել 16.847 դրամը (ներառյալ` ավելացված արժեքի հարկը):
Լուսանկարը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել