
Հայտնի են Կոտայքի և Արարատի նոր մարզպետների անունները
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ, իսկ Ռուբիկ Աբրահամյանը՝ Արարատի մարզպետ: ՀՀ կառավարության աշխատակազմը քիչ առաջ հրապարակեց ՀՀ կառավարության մայիսի 8-ի կառավարության նիստի օրակարգի լրացումները:
Ռ. Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի տեղակալն է:
Վաղը ՀՀ կառավարությունը նաև կընդունի Կոտայքի ներկայիս մարզպետ Կովալենկո Շահգելդյանի հրաժարականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել