
Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը խուսափեց սիրիահայերին աջակցող հայտարարության առաջարկից
Այսօր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկին դիմեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով Սիրիայի Քեսաբ հայաշատ ավանում տեղի ունեցած իրավիճակին ուղղված ԱԺ-ի կողմից համատեղ հայտարարությամբ հանդես գալ: Այնուհետ պատգամավորն ընդգծեց, որ այնտեղ մեր հայրենակիցների վիճակը շատ դժվար է, և իրենցից ակնկալվում է արտակարգ միջամտություն:
Հ. Աբրահամյանը նշեց, թե կիսում է պատգամավորի մտահոգությունը, որը նաև իրենց բոլորի մտահոգությունն է, ապա ասաց, որ ավելի ճիշտ կլինի խորհրդարան հրավիրել արտաքին գործերի նախարարին կամ փոխնախարարին, որոնք էլ կներկայանցնեն, թե ինչ գործողություններ են ընթանում Սիրիայում: «Մենք բոլորս էլ մտահոգված ենք, բայց Հայաստանի Հանրապետությունն իրավասու չէ միջամտել այլ պետության ներքին գործերին: Իմ կարծիքով՝ դա ավելի խորը խնդիր է»,- ասաց նա` առաջարկելով, որ պատգամավորները նախարարության հետ համատեղ կարող են կազմակերպել լսումներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել