
Կենտրոնական բանկը շարունակել է դոլարային ինտերվենցիաները
ՀՀ կենտրոնական բանկն անցյալ շաբաթ շարունակել է դոլար վաճառել «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:
Ըստ ԿԲ պաշտոնական հրապարակման՝ մարտի 17-23 ժամանակահատվածում ԿԲ-ն իրականացրել է մոտ 14 մլն դոլարի վաճառք՝ 415.33 դրամ միջին փոխարժեքով: Դոլարային ինտերվենցիաների շնորհիվ հաջողել է հասնել դրամի որոշ ամրապնդման: Մարտի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը 414.96 դրամից իջել է մինչև 414.37 դրամ (0.14%):
Ավելի վաղ հաjտնել էինք, որ ԿԲ-ն տարվա սկզբից շուկայում արդեն վաճառել է մոտ 120 մլն դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել