
Գտնվել են սողանքին զոհ գնացած վերջին երկու անձանց դիակները (լուսանկարներ)
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ փրկարարներին հաջողվել է հողի տակից դուրս բերել հոկտեմբերի 2-ի սողանքի հետեւանքով փլուզված ճանապարհին մնացած վերջին երկու անձանց դիակները: Դրանք Վրաստանի ազգույթամբ հայ քաղաքացիներ են՝ Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992 թ.) եւ Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949 թ.):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի էր ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Սողանքին զոհ է գնացել 5 մարդ:
Լուս.՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել