
«Ստիպված կլինենք հարվածներ տալ Սահակաշվիլու ռեժիմին»
Բավական ժամանակ է անցել, ինչ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը վրացական իշխանության կողմից շինծու մեղադրանքով դատապարտվել է և գտնվում է բանտում։
Սահակաշվիլու ռեժիմը ոչ միայն մտադիր չէ վերանայել նրա գործը, այլև ավելի անմարդկային է դարձնում բանտային պայմանները։
Այս ամենի հանդեպ մենք հայտարարում ենք, որ Վահագն Չախալյանի առողջությունը վտանգելու և նրան անազատության մեջ թողնելու դեպքում ստիպված կլինենք հարվածներ տալ Սահակաշվիլու ռեժիմին, լինի դա տնտեսական, ադմինիստրատիվ թե էներգետիկ բնագավառում։
Մենք ստիպված ենք դիմում այս քայլին։ Վրաց ժողովրդի հանդեպ որևէ թշնամանք մենք չունենք։ Սակայն ռեժիմի սպասարկուների նկատմամբ մեր ասելիքը կարճ է լինելու։ Այնտեղ, որտեղ կկարողանանք նրանց պատժել, դա կանենք առանց վարանելու։
Ազատություն Վահագն Չախալյանին։
«Ստեփան Ծաղիկյան» խումբ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել