
«Պետք է ընդունել, որ Ղարաբաղը այնպիսի պետություն է, ինչպիսին կա՝ անկախ, ինչպես Ադրբեջանը եւ Հայաստանը». Շառլ Ազնավուր
Նուվել դ‘Աղմենի - Ամեն դեպքում:
Շառլ Ազնավուր - Նրանք չեն ուզում ընդունել այն փաստը, որ որոշում էին կայացրել աշխարհի երեսից վերացնել մի ժողովուրդ: Եվ ուրեմն պետք չէ մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել: Բայց պետք է գնալ դեպի հույսը:
Սահմանի թուրքերը հայերին դեմ չեն: Դիարբեքիրի քաղաքապետը բացահայտ կերպով ասել է, որ այդ ճանաչումը պետք է տեղի ունենա: Նշանավոր մարդիկ կան, որ հետաքրքիր բաներ են ասում: Բայց, անշուշտ, կան նաեւ հակառակն ասողներ: Բայց թուրք ժողովուրդը շարժվում է: Նա շարժվեց Հրանտ Դինքի հուղարկավորության համար:
Նուվել դ‘Աղմենի - Իսկ Ղարաբաղի առումով ինչպե՞ս եք տեսնում իրերի դրությունը: Մանավանդ որ վտանգ կա թե այս կողմից եւ թե Թուրքիայի: Ի՞նչ խոհրուրդ կտայիք Դուք:
Շ. Ա. - Սա համալիր ծրագրի մաս է: Դա նորմալ է: Պետք է առնվազն հստակ լինել. արդյոք Ղարաբաղը պատկանո՞ւմ էր Ադրբեջանին մինչեւ Ստալինի կողմից այն նրանց նվիրելը: Արդյոք Ղարաբաղը, այնուամենայնիվ, Հայաստա՞ն է: Ոչ, այն ինքնիշխան երկիր է: Դա այդպե՞ս է, թե՞ ոչ:
Նուվել դ‘Աղմենի - Այսինքն, այստե՞ղ էլ պետք է հրաժարվել հետագա փորձերից:
Շ. Ա. - Ոչ: Պետք է ընդունել, որ Ղարաբաղը այնպիսի պետություն է, ինչպիսին կա: Անկախ, ինչպես Ադրբեջանը եւ Հայաստանը: Ես ուտոպի՞ստ եմ:
Նուվել դ‘Աղմենի - Դուք համաձայնեցնու՞մ եք Ձեր նման դիրքորոշումները հայկական իշխանությունների հետ:
Շ. Ա. - Երբ ես քննարկում եմ հայկական իշխանությունների հետ, ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ: Բայց նրանք ոչինչ չեն անում: Նույնը` Ֆրանսիայում: Հնարավոր չէ խոսել իշխանությունների հետ: Ինչպիսին որ նրանք լինեն:
Ես չեմ հավատում, որ Ֆրանսիան մեզ համար որեւէ բան կանի: Դա ոչնչի չի ծառայում: Թուրքիան շատ կարեւոր է Ֆրանսիայի համար: Չենք կարող դա անտեսել: Ֆրանսիայում միշտ իրենց ամենաուժեղն են ձեւացնում, բայց ընտրության պահին տարբեր է: Ֆրանսիան ոչինչ չի անի հայերի համար: Ահա սպասման 90 տարիները: Գրքեր են գրվել, տարբեր տեսակի մարդիկ են արտահայտվել` ի պաշտպանություն հայկական հարցի, եւ դրանից ոչինչ դուրս չի եկել:
Եվ դուք այսօր հրաշք եք սպասում, այն պարագայում, երբ բացառիկ խաղադրույքներ կան, որոնք մարտնչում են դրա դեմ: Կարելի է ուտոպիստ լինել, բայց պետք չէ չափազանց երազկոտ լինել: Ես չեմ երազում: Իմ կյանքն ապացուցում է, որ ես չեմ երազել: Ես աշխատել եմ: Ես քաղաքական գործիչ չեմ: Ես ոչ խելամտություն ունեմ, ոչ կուլտուրա` ասելու համար այն, ինչ հաստատում եմ: Բայց ես դա անկեղծ եմ ասում, որովհետեւ այդ եմ մտածում:
Նուվել դ‘Աղմենի - Դուք միշտ հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ:
Շ. Ա. - Ես հետաքրքրվում եմ քաղաքական այրերով եւ քաղաքական կին գործիչներով` սպասումով տեսնելու, թե ինչ են նրանք անելու: Խոստումներ, խոստումներ: Երեկ ես հյուրընկալում էի իմ ընկեր Բեսանսենոյին: Ես հարգում եմ նրան: Ես սիրում եմ նրան: Նա անկեղծ է: Նա գիշերներն է աշխատում իր թղթապանակների վրա: Այլոց մասին ես ոչինչ չգիտեմ: Նրանց ելույթներն ուրիշներն են գրում:
Նուվել դ‘Աղմենի - Դուք ավելի շուտ գո՞հ եք այս վերադարձից:
Շ. Ա. - Ես ուրախ եմ: Ես շատերի ամբարտավանությունը կոտրեցի: Նրանք, ովքեր վատ էին գրում, ժամանակ առ ժամանակ նորից փոքրիկ «բայց»-եր են դնում, բայց ավելի պակաս ընդգծված: Նրանք ինձ երբեք չեն ների վերադառնալու համար: Մահը ինձ կներեն: Բայց ես պատրաստ չեմ մեռնել: Լավ լսեք ինձ, Արա: Ես ուզում եմ, որ այնտեղ` երկրում, որն արդեն մեռնելու վրա է, իմ ժողովրդի համար մի բան տեղի ունենա: Որքա՞ն են այնտեղ: Ինձ ասում են` 2,3 մլն: Իշխանությունները մատնացույց են անում 3,6 մլն: Բայց դա ճիշտ չէ:
Շատ կարճ ժամանակում նրանց թիվը կդառնա 1 մլն 800 հազար: Եվ կիջնենք մինչեւ 1 մլն բնակչություն` մաֆիոզների ձեռքում: Այդ պարագայում պետք է հույսներս չինացիների վրա՞ դնենք երկիրը վերաբնակեցնելու համար:
Ես կուզենայի, որ յուրաքանչյուր հայ ինքն իրեն հարց տա. ի՞նչ նպաստ եմ ես բերում իմ նախնիների երկրին: Ի՞նչ եմ ես տալիս` մերժելով այս մեկը, չընդունելով այս մյուսը: Եվ ինքն իրեն հաշիվ կտա, որ ոչինչ էլ չի տալիս: Ինչպես Դուք տեսնում եք, ես ասում են այն, ինչ մտածում եմ:
Նուվել դ‘Աղմենի - Իրականում Ձեր ցանկությունը հայերին օգնե՞լն է:
Շ. Ա. - Պետք է նրանց օգնել, թուրքերին նույնպես: Մեր միջեւ դա պետք է լուծվի, որոշվի, եթե մենք կամքի տեր մարդիկ ենք:
Նուվել դ‘Աղմենի - Բայց հայե՞րը, Դուք մի փոքր գրեթե կողոպտում եք նրանց, այնուամենայնիվ: Դուք Ձեզ հաշիվ տալի՞ս եք:
Շ. Ա. - Ես իմ կյանքն անցկացրել եմ հասարակությանը կողոպտելով: Եվ մերոնց հետ նույնը չե՞մ անի: Մի օր իմ քույրն ինձ ասաց. «Դու հավատու՞մ ես, որ թուրքը կարող է քեզ սպանել»: Հայը նույնպես կարող է դա անել, նույն պատճառներով: Ես ռիսկի եմ գնում: Ես այսպես եմ տեսնում իրողությունները: Վնա՞ս եմ կրում: Գուցե: Բայց թող ինձ մի լուծում ցույց տան: Ոչ թե բողոքներ: Եվ հետո` առանց տաբուների. ես մի օր ՀՀ նախագահի հետ խոսեցի իսլամացած հայերի խնդրի մասին` ասելով, որ մի բան պետք է անել: Ամեն կողմից լքված այս մարդիկ դժբախտ են: Պետք է նրանց օգնել:
Մենք իսլամին դեմ չենք: Հայաստանում մենք 6 հրաշալի մզկիթ ունենք, որոնք փրկվել են` չնայած Ստալինի հրամանին, ով ուզում էր դրանք ոչնչացնել: Իրանն անում է անհրաժեշտը դրանք վերանորոգելու համար:
Մենք ազգ ենք: Ազգը բաղկացած է ամեն տեսակի մարդկանցից` լավագույններից մինչեւ վատագույններ, եւ ամեն կրոնի դավանող: Նորմալ է, որ ունենք քրիստոնյաներ, հրեաներ եւ մուսուլմաններ: Հայաստանը պետք է այս ուղղությամբ ընթանա, որով գնում է նաեւ Եվրոպան:
Նուվել դ‘Աղմենի - Դուք ճանաչել եք Հայաստանի երեք նախագահներին: Կարո՞ղ եք մեզ նրանց մասին պատմել:
Շ. Ա. -Ոչ, դա իմ գործը չէ: Նրանք բարի կամքի տեր մարդիկ են: Բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը: Ամեն դեպքում, նախագահներից ոչ մեկը ինձ երբեւէ «ոչ» չի ասել: Միգուցե ես կնախընտրեի, որ ինձ դա ասեին:
Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի դա իմանալ: Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ: Լավ ուտե՞լ: Լավ խմե՞լ: Ունենալ սեփական բուտիկ եւ խոսել ցեղասպանության մասի՞ն: Դա՞ է հայ լինելը: Սա շատ քիչ է:
Հարցազրույցը` Արա Թորանյանի
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Լիանա Սայադյանի
Նյութի վերնագրում փոփոխություն է կատարվել
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել