
Այսօր ՆՓԱԿ-ում մեկնարկեց 15-րդ Այլընտրանքային արվեստի փառատոնը: Այն ունի կերպարվեստի, կատարողական արվեստի` թատրոն, կինո, երաժշտության` ավանգարդ, ռոք, գրականության, արվեստաբանության ենթաբաժիններ: Այս տարի փառատոնի ծրագրում առաջին անգամ ներառվել է գրականության բաժինը։
Փառատոնին մասնակցելու է ավելի քան 60 արվեստագետ: Կերպարվեստի բաժնում կներկայացվի 42, երաժշտության բաժնում` 10, գրականության, թատրոնի ու կինոյի բաժիններում` 5-ական մասնակից: Փառատոնի ռոք և ավանգարդ բաժինը ներկայացնում են 8 խումբ ու 2 մենակատար։
Այլընտրանքային արվեստի փառատոնի համադրողը Արփա Հակոբյանն է: Փառատոնի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ինքնարտահայտման, ստեղծագործության համար համադրողի առաջ քաշած հայեցակարգի` բովանդակային կամ ձևի, տեքստի և մտքի կաշկանդումներ, սահմանափակումներ չկան:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1996 թ.։ Այս տարի այն տևելու է մինչև ապրիլի 23-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել