
Ռուբեն Հայրապետյանը պատասխան չէր ներկայացրել
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի բողոքի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, որով հայցվորը դատարանից պահանջում էր պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել, 1 մլն դրամի չափով փոխհատուցել պատճառած վիրավորանքի և հայհոյանքի համար, ինչպես նաև վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:
Պատասխանող կողմը վերաքննիչ բողոքին պատասխան չէր ներկայացրել, ուստի դատարանը դատաքննությունը համարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց հոկտեմբերի 12-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել