
Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների օրն է: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն ավելի շատ սպասում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել ճեպազրույցին:
Նշենք, որ վաղը կուսակցության համագումարն է, եւ լրագրողների հարցերը հիմնականում համագումարին էին վերաբերելու: Առայժմ հայտնի չէ` ԲՀԿ խմբակցությունից որեւէ մեկը կհանդիպի՞ լրագրողներին, թե՞ ոչ:
Այսօր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց կարծիքն են կիսում լրագրողների հետ, ինչպես քառօրյայի, այնպես էլ դրանից դուրս հետաքրքրությունն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հեռախոսն անհասանելի է, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բջջային հեռախոսին պատասխանեց նրա օգնականը: Վերջինիս ասելով` պատգամավորը գտնվում է մարզում եւ Երեւանում կլինի երեկոյան:
ԲՀԿ խմբակցության գործավարուհին նույնպես տեղյակ չէր, թե ինչու խմբակցության պատգամավորները չեն ներկայացել ճեպազրույցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել