
Երեկ «Հետքի» հետ զրույցում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, թե իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, բայց այնպես, որ որևէ մեկը չունենա գերակայություն: Տ.Կարապետյանը իշխանություններին վերջնագիր է ներկայացրել. եթե իր պահանջները չբավարարվեն, ապա փետրվարի 28-ի հանրահավքում պահանջելու է արտահերթ ընտրությունների անցկացում:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից «Հետքը» հետաքրքրվեց, թե ՀԱԿ-ը մտադրություն ունի՞ միանալու Տիգրան Կարապետյանի նախաձեռնած շարժմանը: Լ.Զուրաբյանի հետ հեռախոսազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Վերջին հանրահավաքի ժամանակ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, եթե միանան իրեն: ՀԱԿ-ը Տիգրան Կարապետյանին միանալու մտադրություն ունի՞:
Ես կարծում եմ` Դուք ինքներդ Ձեր հարցի լրջությանը կասկածում եք:
Ի՞նչ առումով:
Ես պատասխանեցի:
Իսկ ի՞նչն է պատճառը, ոչ չեք ցանկանում միանալ:
Լավ: Երկրորդ հարցը նույն լրջության հարց էր:
Այսինքն` չե՞ք ցանկանում պատասխանել:
Եթե նման հարցեր են լինելու, այո:
Տիգրան Կարապետյանը բավականին մեծ զանգված էր հավաքել, այդտեղ ի՞նչն է անլուրջ:
Եղավ, շնորհակալություն հարցազրույցի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել