
ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ սկսեց եւ պատրաստ է վերսկսել երկխոսությունը
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքում իր ելույթի ժամանակ «Հիմա, Հիմա» վանկարկումներին ընդառաջ հավաքվածներին հարցրեց, թե ինչ կարող է նշանակել «Հիման», ապա ժողովրդին խնդրեց ընտրել պայքարի շարունակության հետեւյալ տարբերակներից մեկը՝ շուրջորյա հանրահավաքներ կամ նստացույց:
Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը խորհրդակցելու համար հարթակ հրավիրեց Կոնգրեսի ղեկավարներին: Որոշ ժամանակ անց առաջին նախագահը հայտարարեց մեկ շաբաթով շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին՝ հստակեցնելով, որ շարունակում են ուժի մեջ մնալ իշխանությունների առջեւ դրված պահանջները:
Ընդդիմությունը պահանջում է մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ, բացահայտել Մարտի 1-ի ոճրագործությունը եւ քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերացնել Երեւանում փողոցային առեւտրի արգելքը, դադարեցնել Երեւանի ճարտարապետության աղավաղումը, օրենքի ուժով արգելել պաշտոնյաների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ դատական հետապնդումները:
Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին, ապա նրա ազատ արձակման պահանջը թեեւ շարունակում է մնալ ուժի մեջ, սակայն ՀԱԿ-ն այս ընթացքում պատրաստ է իշխանության հետ վերսկսել ընդհատված երկխոսությունը, որի արդյունքներով պայմանավորված էլ կորոշվի ընդդիմության անելիքը մեկ շաբաթ անց:
Ազատության հրապարակում արդեն տեղադրվում են վրաններ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել