
Այս տարի տնտեսվարողները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են 227 միլիոն դրամով
2011 թ. առաջին 9 ամսվա տվյալներով՝Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կայացրել է տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու 87 որոշում: 2008 և 2009 թվականներին ՏՄՊՊՀ-ն կայացրել էր նման 31-ական որոշում, իսկ 2010 թ.՝ 107:
Միայն 2011 թ. առաջին 9 ամսվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 227 միլիոն դրամի չափով՝ 2010-ի 37 միլիոնի, 2009-ի 10 միլիոնի և 2008-ի 9 միլիոնի համեմատ:
ՏՄՊՊՀ-ն հայտնում է, որ 2010 և 2011 թթ. իր կայացրած և դատական կարգով բողոքարկված որոշումներից և ոչ մեկը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել:
Մասնավորապես, 2010 թ. բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի 34 որոշում, որից 22-ով առկա է ՏՄՊՊՀ-ի օգտին կայացված դատական ակտ, իսկ 2011 թ. բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի 19 որոշում, որից 8-ով դատարանը վճիռ է կայացրել ՏՄՊՊՀ-ի օգտին, մնացած գործերով դատավարությունը շարունակվում է:
Ներկայում ՏՄՊՊՀ-ում առկա է հարուցված և չավարտված 2 վարչական վարույթ՝ գերիշխող դիրքի չարաշահման և 40 վարչական վարույթ՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների վերաբերյալ:
Մեկնաբանել