
Մահացած Գուրգեն Հայրապետյանը պատիժը լրիվ կրել էր
Էլեկտրոնային և տպագիր մամուլում լուրեր են շրջանառվում, թե սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամը` Գուրգեն Հայրապետյանը, նախկինում ազատազրկման էր դատապարտվել 9 տարով և անցյալ տարի վաղաժամկետ պայմանական կարգով ազատ էր արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից:
Տեղեկացնենք, որ 29.01.1962 թ. ծնված Գուրգեն Հայրապետյանը ձերբակալվել է 22.04.2004 թ.-ին, կալանավորվել` 23.04.2004 թ.-ին: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավճռով Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 222հ.1-ին մասի (բանդիտիզմ), 235հ.1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 316հ. 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 66հ. (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) 6-րդ կետով դատապարտվել է 6 տարի 11 ամիս 28 օր ազատազրկման:
Հայտնում ենք որ, Գուրգեն Հայրապետյանը պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել 2010 թ.-ի մարտի 23-ին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին
Մեկնաբանել