
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Պետական եկամուտների կոմիտեի բողոքը` ընդդեմ վարչական դատարանի վճռի: Դրանով դատարանն անվավեր էր ճանաչել Մյասնիկյանի հարկային տեսչության կազմած ակտը, որով տուգանվել էր «Կարախանյան եւ ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն: Այսինքն` վարչական դատարանի վճիռը ստացել է օրինական ուժ, եւ հարկայինի` ՍՊԸ-ից տուգանքի տեսքով ավելի քան 8 մլն դրամ ստանալու ակնկալիքը հօդս է ցնդել:
Անորոշ է միայն ՊԵԿ քննչական վարչությունում ընկերության տնօրեն Արամ Կարախանյանի դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը: Տարօրինակ կերպով մինչ օրս որեւէ քննչական գործողություններ չեն կատարվել: Չկան նաեւ պաշտոնական մեկնաբանություններ: Հավանաբար, մոտ օրերս կհայտարարվի, որ քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Քանզի գործը հարուցվել է այն ակտի հիման վրա, որը դատարանը համարել է անհիմն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել