
Դատավոր Սահակյան. «Տղա ջան, շփոթում եք, ուրիշ Սահակյան Տիգրան դատավոր էլ կա»
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր վնասազերծված ավազակային խմբի անդամներից մեկը դատավոր Տիգրան Սահակյանի որդին է:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանում Տիգրան Սահակյան անուն-ազգանունով երկու դատավոր կա, եւ իր որդին որեւէ բանդայի անդամ չէ:
«Տղա ջան, շփոթում եք, ուրիշ Սահակյան Տիգրան դատավոր էլ կա, իմ տղան հիմա ծառայության մեջ է, ծառայության վայրում է: Սա իմ տղայի հետ բացարձակ կապ չունի: Ես քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորն եմ, կա ուրիշ Սահակյան Տիգրան: Ես չգիտեմ, չեմ ասում, որ նրա տղան է, միգուցե նրա հետ է կապված, ես չգիտեմ»,- ասաց դատավոր Սահակյանը:
Ըստ նրա` իր որդին ծառայում է պաշտպանության նախարարության քննչական վարչությունում:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի անունը եւս Տիգրան Սահակյան է: Առայժմ մեզ չի հաջողվում կապ հաստատել նրա հետ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել