
«Այն անձինք, ովքեր կարիք ունեն անհետաձգելի բուժօգնության, հոսպիտալացվում են` անկախ նրանից` տեղ ունե՞նք, թե՞ ոչ: Եթե անհետաձգելի դեպք է, հիվանդը տեղավորվում է մեզ մոտ»,-ասում է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն
Գայանե Քալանթարյանը: Այս խոսքերից ուղիղ մեկ օր հետո «Հետքը» պատմել է Ախթալայի բնակիչ 26-ամյա
Արմեն Մղդսյանի մասին, որին Վանաձորի վերոհիշյալ դիսպանսեր տեղափոխելու համար մեծ ջանքեր պահանջվեց:
Սակայն Գայանե Քալանթարյանը թույլ է տվել, մեղմ ասած, բժշկին ոչ հարիր արարք. նրա թույլտվությամբ եւ երեւի հորդորով Արմենին տեղափոխել են ոստիկանության մեկուսարան: Տնօրենի նման պահվածքով պետք է զբաղվեն ոչ միայն Առողջապահության նախարարության նրա ղեկավարները, այլեւ` իրավապահ մարմինները:
Ի՞նչ գործ ունի հոգեկան հիվանդը մեկուսարանում: Սրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել