
Անկախության օրվա բերման ենթարկվածներն արձակվել են (տեսանյութ)
Այսօր առավոտյան Երեւանում բերման են ենթարկել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ Առնո Քուռը: Վերջիններս եւ մոտ 10 այլ անձինք բողոքի ակցիա են փորձել անցկացնել՝ Սարյանի արձանի մոտակայքում` Հանրապետության հրապարակում ռուսական և օտար դրոշների ներքո շքերթի անցկացմանն ընդդեմ:
Քիչ առաջ ոստիկանության կենտրոնի բաժանմունքից ազատ արձակեցին Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Քուռին: Ոստիկանությունը բերման ենթարկելու մասին արձանագրություն չի կազմել` նշելով, որ երկու ակտիվիստներին ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են զրույցի:
«Զրույցի հրավիրվածներին» ազատ արձակելու կոչերով ոստիկանության առջեւ հավաքվել էին մի շարք ակտիվիստներ, իրավապաշտպաններ եւ լրագրողներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել