
ՀԱԿ-ը` հանուն անկախության տոնի
Հանրապետության հրապարակում այս պահին մեծ իրարանցում է. մեկը բեմն է հարդարում, մյուսը ճանապարհները փակում, մյուսը տեսախցիկները տեղադրում, ոմանք էլ լույսերն են փորձարկում:
Իսկ զրահատեխնիկայի փորձնական ցուցադրությունը շարունակվում է կենտրոնական փողոցներում: Ոչ միայն մեքենաների, այլ նաեւ մարդկանց խցանումներ են առաջացել քաղաքում, ովքեր հերթական անգամ զրահամեքենաների շարասյանը ճանապարհ տալիս ասում են. «Դե արդեն հինգերորդ անգամ ենք տեսնում, տեղ տվեք գնանք մեր գործերով, էլի»:
Իմ ուշադրությունը գրավեցին կանայք, ովքեր կռացել էին արտգործնախարարության շենքի առջեւ եւ մաքրում էին ինչ-որ կարմիր գրություն: Մոտեցա: Նախարարության հենց շենքի առջեւ` մուտքի երկու կողմերում, կարմիր ներկով գրված էր. «Վե′րջ, ավազակապետությանը»:
Փաստորեն, ՀԱԿ-ն էլ իր աշխատանքներն է կատարում անկախության տոնի առթիվ: Բարի աշխատանքային, տոնական եւ փորձնական օր բոլորին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել