HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետք»-աբաժանություն` մամուլի ազատության օրվա կապակցությամբ

Այսօր «Մամուլի ազատության» միջազգային օրն է, ինչի մասին շատ քաղաքացիներ տեղեկացան «Հետքի» լրագրողների կազմակերպած ակցիայից: Երիտասարդ լրագրողները մի քանի պաստառներով «Հետք» շաբաթաթերթն էին բաժանում անցորդներին եւ բացատրում ազատ մամուլ ունենալու կարեւորությունը: Մի քանի պաշտոնյաների եւս թերթ բաժանվեց: Հասարակ քաղաքացիներին առաջին հերթին հետաքրքրում էր, թե «Հետքն» ում թերթն է եւ ինչ թեմաներ է լուսաբանում: «Ես շատ կցանկանայի, որ այսօրվա մեր մամուլը կուսակցական չլինի ու ազատ կարողանա անդրադառնալ ցանկացած թեմայի: Անկեղծ ասած` թերթ չեմ կարդում հիմա, որովհետեւ ինձ համար պարզ է, թե ինչ են գրելու: Նույն դեմքերն ու ասելիքները, նորություն չկա»,-ասում է անցորդներից Լարիսան: Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանում ազատ մամուլ չկա, եւ թերթերը հիմնականում դարձել են պաշտոնյաների անձնական լրատվամիջոցը: «Հետք» շաբաթաթերթը բաժանելու ժամանակ լրագրողներին ամեն քայլափոխի կանգնեցնում էին ոստիկանները եւ հետաքրքրվում, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ակցիան: Նրանք սկսեցին հետաքրքրվել, թե թերթն ի՞նչ թեմաների է անդրադառնում, հարցրին նաեւ, թե ակցիան անցկացնելու համար քաղաքապետարանից թույլտվություն ունենք, թե ոչ: Տեսնելով, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է եւ լրագրողները որեւէ «հանցավոր» արարք չեն կատարում, ոստիկաններից մեկը հարցրեց. «Բա խի՞ է ձեր թերթը դեղին գույնի»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter