
«Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից հետո, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, մենք արձանագրություններով քնում և արձանագրություններով արթնանում ենք: Իսկ վերջին շրջանում սկսել ենք Օբամայի ելույթով քնել-արթնանալ»,- ասում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ նրա` հիմնավորված կանխատեսում անել հնարավոր չէ, թե Օբաման ապրիլքսանչորսյան ելույթում կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Եթե չասի էլ, պետք չէ հուսահատվել, քանի որ Օբաման այն նախագահն է, որ լինելով Թուրքիայի նախագահի նստավայրում, հնչեցրել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, իսկ Թուրքիայի մեջլիսում հորդորել է առերեսվել սեփական պատմության հետ:
«Եթե անգամ չասի էլ, կարևորն այն է, որ թուրքական ժխտողականության դիրքերը սպառվում են: Իսկ Ապրիլի 24-ը 2010 թվականով չի սպառվում: Մյուս տարի թուրքերը պետք է կանգնեն նոր գլխացավանքի առջև»,- ասում է թուրքագետ Չաքրյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել