
«Հետքի»
գրել էր, որ 2009 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ խախտվել է նախկինում Բուզանդի 9 հասցեում բնակվող Նելլի Մինասյանի եւ նրա դստեր` Ելենա Դեմիրճյանի սեփականության իրավունքը եւ ՀՀ կառավարությանը նրանց հետ «հաշտվելու» ժամանակ էր տվել: Կառավարությունն այժմ բանակցում է Մինասյանի եւ նրա դստեր հետ` հասցված վնասը փոխհատուցելու համար:
Մինասյանի փաստաբան Լիզա Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բանակցությունները պետք է տեեն մինչեւ ապրիլի 21-ը: «Այդ ժամանակը Եվրոպական դատարանն է նշանակել, մինչ այդ մենք պետք է պատասխան տանք: Եթե կառավարության առաջարկն ընդունելի չլինի Մինասյանի եւ նրա դստեր համար, Եվրոպական դատարանը ինքը կորոշի փոխհատուցման չափը»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ սեփականության իրավունքից զրկված Նելլի Մինասյանն ու Ելենա Սեմերճյանն իրենց հայցում որպես փոխհատուցում ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 200 հազար եվրո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել