HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Պատգամավորն ընդդեմ Երեւանի ոստիկանապետի գործը քննվում էր մի փոքրիկ սենյակում

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի գործի քննությունն այսօր անցավ Հայաստանի թերեւս ամենափոքր դատական նիստերի դահլիճում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի դատարանում մի փոքրիկ սենյակ էին հատկացրել գործի քննությունն անցկացնելու համար:

Դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավերեւում բացակայում էր Հայաստանի Հանրապետության զինանշանը, բացակայում էր նաեւ պետական դրոշը, բայց դատական նիստը, այնուամենայնիվ, կայացավ:

Հաշվի առնելով որ հայցվորը Ազգային Ժողովի պատգամավոր է, իսկ պատասխանողը Երեւան քաղաքի ոստիկանապետը` դատարանի նախագահը կարող էր կռահել, որ այս գործը հասարակական հետաքրքրություն է առաջացրել, եւ որ գործի քննությանը ներկա կլինեն նաեւ լրագրողներ, ուստի գործը պետք է քննվեր համեմատաբար ընդարձակ դահլիճում:

Մինչդեռ թիվ 6 դահլիճում նույնիսկ պատասխանողի առջեւ սեղան չկար դրված, իսկ դատավարությանը ներկա անձինք նստել էին հայցվոր Փոստանջյանի ու նրա փաստաբանի կողքը, լրագողները` Երեւանի ոստիկանապետի ներկայացուցչի կողքը: Ներկաներից մի մասն էլ կանգնած էին հետեւում դատավարությանը:

Ահա այսպիսի պայմաններում էր դատավոր Էդիկ Ավետիսյանը փորձում վերականգնել պատգամավորի եւ բողոքի ակցիաներին մասնակցած մյուս անձանց իրավունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter