HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ներկա իրավիճակում ցեղասպանության ճանաչումն անհնար է»

«Ես, ցավոք, մեծ մտավախություններ ունեմ, որ կկրկնվի անցյալում կատարվածը, եւ ԱՄՆ Կոնգրեսը չի վավերացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը»,- «Հետքին» տված հարցազրույում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տված Բարաք Օբամայի վարչակարգի օրոք չէր կարող ավելի վատ արդյունք լիներ, քան Ջորջ Բուշի նախագահության տարիներին, ուստի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չէր կարող չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը, այլ հարց է, որ այն չի վավերացվի Կոնգրեսի կողմից: «Եթե Կոնգրեսն անգամ այս քայլը չաներ, ապա Օբամայի վարչակարգը բավականին տգեղ իրավիճակում կհայտնվեր, որովհետեւ Կոնգրեսի մեծամասնությունը դեմոկրատներ են, Օբաման էլ ցեղասպանությունը ճանաչել խոստացած նախագահն է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը եւս մեկ պատճառ տվեց ԱՄՆ կոնգրեսականներին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չընդունելու համար: «Ես կանխատեսել էի, որ Միացյան Նահագները կսարսափեցնի Թուրքիային, ինչը կբացի սակարկությունների դաշտ Թուրքիայի հետ` իրեն հետաքրքրող խնդիրները լուծելու առումով, այդ թվում եւ հայ-թուրքական արձանագրությունների ընդունումը, որից հետո միայն Կոնգրեսում այս բանաձեւի ընթացքը կկանգնեցվի այդ շահերի բավարարվածության պատճառով»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով` այս ամենն ավելի շատ ԱՄՆ-Թուրքիա եւ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների շրջանակում է արվում, քան թե հայ-թուրքական հարաբերությունների: «Կոնգրեսը կսպասի, որ հայ-թուրքական արձանագրություններն ընդունվեն, հետո կասեն, որ չենք ուզում խոչընդոտել այդ հարաբերություններին, եւ չեն ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը»,- կարծում է Ազգային Ժողովի պատգամավորը: «Եթե Հայաստանը կտրուկ դադարեցնի հարաբերությունները Թուրքիայի հետ, արդյո՞ք բանաձեւը կընդունվի ԱՄՆ Կոնգեսի կողմից»,- «Հետքի» այս հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Չեն թողնի, եթե Հայաստանը դադարեցնի հարաբերությունները Թուրքիայի հետ, Հայաստանին կհիշեցնեն, որ դուք էիք պատճառը, որպեսզի Կոնգրեսը հիասթափություն ունենա եւ չճանաչի բանաձեւը, այնպիսի մի ծուղակ է ստեղծվել, որ եթե Հայաստանը դուրս գա բանակցություններից, բանաձեւը չի ընդունվի, եւ մեղքը կգցեն Հայաստանի վրա»: Ստեփան Սաֆարյանը նշում է, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի ելույթներում այն շեշտադրումները կային, թե ԱՄՆ Կոնգրեսը չէ, որ պետք է պատմական անցքերի գնահատականը տա եւ որ դա կհարվածի ԱՄՆ-ի ռազմավարական շահերին: «Բանաձեւը չճանաչելու արգումենտացիոն դաշտւմ նրանք շատ ավելի մեծ փաստարկներ ունեն, քան միայն հայ-թուրքական հարաբերություններին չխոչընդոտելը, դա ընդամենը մեկն է, որը նոր է առաջացել շնորհիվ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների սիրախաղի»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Ստեփան Սաֆարյանը տեսականորեն հնարավոր համարում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. «Սակայն ես դա հնարավոր չեմ համարում ներկայիս իրավիճակում, քանի որ մենք տեսնում ենք, թե գործոններն ինչպիսին են: Բայց ընդահնուր առմամբ, վաղ թե ուշ դա կճանաչվի, բայց դրա պատճառը այն չի լինի, թե Հայաստանն իրեն ինչպես կպահի: Օբյեկտիվ առումով Թուրքիան ձեռք է բերում բավականին անկանխատեսելի վարքագիծ եւ Միացյալ Նահանգները մի օր ստիպված է լինելու կատարելու այս քայլը` դրանով իսկ կատարելով Օբամայի խոստումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter