
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ «Իրավունք» թերթի» գործով նախնական դատական նիստը: Արամ Կարապետյանը որպես հավեյլալ ապացույց դատարանին ներկայացրեց «Իրավունք» թերթի մի քանի համարների պատճեններ, որտեղ դարձյալ հրապարակումներ կային իր մասին:
Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը դատարան է դիմել «Իրավունքում» լույս տեսած «Ընկ Փանջունու անկյունը» խորագրով հրապարակման կապակցությամբ, որտեղ մասնավորապես գրված է եղել. «Ըստ ГРУ-ի` Արամ Կարապետյանը մարտի 1-2-ի կատարվածի մասին իր զեկույցի անգլերեն և հայերեն օրինակները փոխանցել է ԵԱՀԿ-ին, իսկ ռուսերենը` Մոսկվա»:
Նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշեց նախնական դատական նիստն ավարտել եւ դատավարությունը նշանակեց մարտի 11-ին: Այդ օրը Արամ Կարապետյանը պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնց արդյունքում պետք է դադարեցվի «Իրավունք» թերթի տպագրությունը, իսկ «Իրավունքը» պետք է ապացուցի, որ իր հրապարակած տեղեկատվությունը հոդված չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել