
Երեկ Ավան և Նոր Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Ռադիո Հայ»-ի
հայցադիմումն ընդդեմ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի: Ռադիոկայանը դատարանից խնդրել էր պարտադրել Ստեփան Սաֆարյանին հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ»-ը, պատրաստելով եւ եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր:
Դատարանը գտել է, որ «Ռադիո Հայ»-ի պահանջն անհիմն է: Հիշեցնենք, որ դատական վեճի առիթ էր հանդիսացել ղարաբաղյան հիմնահարցի հրապարակային քննարկումը, որը հետագայում վերածվել էր բանավեճի` բաց նամակների եւ հոդվածների տեսքով: Այնուհետեւ բանավեճը տեղափոխվել է դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել