
Ազգային ժողովի նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, քիչ առաջ «Հայելի» ակումբում անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությանը, նշեց, որ Ադրբեջանը մշտապես հայտարարել է պատերազմ սկսելու ցանկության մասին, եւ այսօր որեւէ նորություն չկա այդ հայտարարությունների մեջ:
«Ես համոզված եմ, որ այն երկիրը, որն ունի խնդիր եւ ցանկանում է այդ խնդիրը լուծել պատերազմի միջոցով, ոչ թե շարունակական հայտարարություններ է անում` սպառնալով պատերազմով, այլ սկսում է այն»,- ասաց Տիգրան Թորոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել