
«Պատերազմ կարող է վերսկսվել այն դեպքում, երբ Հայաստանը կամ ԼՂՀ-ն շեշտակի թուլանան, եւ ուժերի հավասարակշռությունը փոխվի: Բայց դա այդպես չէ, եթե այդպես լիներ, հակառակորդը չէր վարանի կայծակնային արագությամբ կորցրածը ետ բերելու»,- կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Պատերազմի վերսկսումը հնարավոր կլինի նաեւ այն դեպքում, երբ գերտերություններին դա ձեռնտու լինի, իսկ դա պարզելու համար, ըստ բանախոսի, լուրջ վերլուծություն է անհրաժեշտ:
Դավիթ Ջամալյանը նաեւ խոսեց Հայաստանի շարքային զինծառայողների հոգեբանության մասին` նշելով, որ առաջին գծում կանգնած զինվորների համար սովորական են դարձել փոխհրաձգությունները:
«Ես եղել եմ առաջին գծում եւ կարող եմ ասել, որ զինվորները հարմարվել են վտանգին: Զինվորներից շատերը ցանկանում են ավելի շատ լինել առաջին գծում, քան թե զորամասում, որովհետեւ առաջին գծում նրանց ձեռքին զենք կա, այնտեղ մարդկային փոխհարաբերություններն ավելի ջերմ են, որովհետեւ վտանգը միավորում է մարդկանց»,- ասում է ռազմական հոգեբանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել