
Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքն անձամբ կհրավիրի Ադրբեջանի նախագահ Ալիեւին հայ-թուրքական սահմանի բացման արարողությանը, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասաց, թե դրանով Սարգսյանը եւս մեկ անգամ ի ցույց է դրել Ադրբեջանի հակակառուցողական եւ մեր կառուցողական դիրքորոշումը:
«Պատկերացնում եմ, թե ինչ հոգեվիճակում է հայտնվել Ալիեւը` այդ հրավերքի մասին իմանալով: Ընդհանրապես վերջին շրջանում Ալիեւի վարչակարգի հեղինակությունը միջազգային հանրության մոտ կարծես թե լուրջ խաթարվել է»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը:
Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նա շախմատային բառապաշարով որակեց որպես քայլ ձիով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել