
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանը ներկայացնող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Հետքին» ասաց, որ պատրաստվում է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում բողոք ներկայացնել ԵԽԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի` դեկտեմբերի 17-ի նիստին չներկայանալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ օրը զեկուցողների բացակայության պատճառով Հայաստանի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկումը չէր կայացել:
Նշենք, որ եթե Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը ներկա գտնվեին դեկտեմբերի 17-ի նիստին եւ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվեր «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, ապա այդ հարցը կարող էր ներառվել հունվարի 25-30 կայանալիք նստաշրջանի օրակարգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել