
«Հանձնաժողովի անդամը գողացել էր ընտրացուցակը, այն հետո հայտնվեց չհրկիզվող պահարանում, սկզբում այնտեղ չէր, հետո նորից բացեցինք` այնտեղ էր հայտնվել: Ես տեսա, թե ինչպես հանձնաժողովի անդամը ծոցագրպանից հանեց ցուցակները եւ նախագահի օգնությամբ գցեց պահարանի մեջ»,- «Հետքին» ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը:
10/19 ընտրատեղամասում 5 արձանագրություններ են կազմվել, որոնցից մեկը վերաբերում էր ուրիշի փոխարեն քվեարկելուն: «Եկավ մի տիկին Հարությունյան Ասյա անունով` Վարդանանց 5ա շենքի 200 բնակարանի բնակչուհի, եւ տեսավ, որ իր ընտանիքի անդամների փոխարեն ստորագրված է»,- ասաց Զոյա Թադեւոսյանը:
Նրա խոսքով` 10/19 ընտրատեղամասում սպասվում են լցոնումներ, քանի որ արդեն 600 ընտրող են արձանագրել: «Ես չգիտեմ, թե քանիսն են մասնակցել, բայց արդեն 600 քվեաթերթիկ դրվել է սեղանին, նրանք պետք է լցեն, մենք սպասում ենք, թե փակվելուց հետո ինչ է տեղի ունենալու: Նախկինում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Փենինգտոնը նույնպես այստեղ է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել