
Թիվ 10/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը «Հետքին» փոխանցեցին, որ իրենք չգիտեն տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը: Նախագահը հայտարարեց, թե իրեն թիվը չի հետաքրքրում, դրա համար էլ չգիտի: Վերջինը մեզ խորհուրդ տվեց պատին փակցված ընտրացուցակներով հաշվել ընտրողների ընդհանուր թիվը:
«Հետքին» հաջողվեց ճշտել, որ այս ընտրատեղամասում տրամադրվել է 1920 քվեաթերթիկ, իսկ ժամը 13:18-ի դրությամբ մոտ 100 մարդ արդեն քվեարկել էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել